Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Կարմրավան գյուղից բերման է ենթարկվել 45-ամյա Մուշեղ Պ․-ն, որը դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
«40 տարի առաջ կատարված օզոնային շերտի մոնիտորինգից ի վեր դա ամենաերկար, ամենամեծ ու ամենախորը անցքն էր: Այն վարում էին ուժեղ, կայուն և սառը բևեռային քամիները և ստրատոսֆերայի շատ ցածր ջերմաստիճանները», – նշել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 89 միլիոն 471 հազարից:
Ամուսնալուծության շեմին հասած շատ զույգեր եզրափակիչ քայլից առաջ կանգ են առնում երեխաների պատճառով՝ մտահոգվելով, թե իրենց այդ ճակատագրական քայլն ինչպես կազդի նրանց վրա: Եվ շատերը որոշում են չբաժանվել հանուն երեխաների: Բայց չէ՞ որ փաստացի նրանց հարաբերություններն արդեն ավարտված են, իսկ երջանիկ ընտանիքի պատրանքը պահպանելու փորձերն էմոցիոնալ առումով քայքայում են ու հանգեցնում տոքսիկ մթնոլորտի: Նրանք կարող են կուռ տառապել՝ հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի, կամ, որ ավելի վատ է, իրենք իրենց են մեղավոր համարում:
Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Դեռևս իշխանափոխությունից հետո շուրջ մեկ տարի տևած բանակցություններն ավարտվեցին նրանով, որ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը սահմանին բարձրացավ 10 տոկոսով։ Եթե մինչ այդ գազը ստանում էինք 150 դոլարով, ապա 2019թ. սկզբից սկսեցինք ստանալ 165 դոլարով։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: