Բաժիններ՝

Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը Մարգարյանի հուշամրցաշարի առաջատարն է

Երևանում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի շախմատային հերթական հուշամրցաշարը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում կայացան առաջին և երկրորդ տուրերը։

Շվեյցարական միազգային մրցաշարում աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը։ Արման Միքայելյանը, Ռուդիկ Մակարյանը և Սերգեյ Լոբանովը 1,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։ Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը։ Մեկնարկեցին նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում անցկացվող մրցաշարերը։ Համավարակով պայմանավորված՝ մինչև 8, 10, 12 և 14 տարիքային խմբերի մրցաշարերը ևս անցկացվում են շրջանային մրցակարգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս