«Սա է պատմական այն ճշմարտությունը, որը ընկել է հիմքում՝ բոլոր այն թերացումների և սխալների, որոնց մենք ականատես եղանք վերջին երեք տասնամյակում». Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես հանդիսանում եմ, հավանաբար, այն միակ մարդը ՀԽՍՀ-ում, որն անգամ 14 տարեկան հասակում, չտրվեց գայթակղությանը և 1989թ․ չհայտնվեց Օպերայի՝ այժմ Ազատության հրապարակում։ Պատճառն ակնհայտ էր, կամա թե ակամա, անգամ պատանի հասակում զգում էի, որ այդ շարժումը հայ ժողովրդի համար լինելու է աղետալի։ Այն իսպառ ոչնչացնելու է անկախության այն ատրիբուտները, որոնցով օժտված էր ՀԽՍՀ-ն։

Հիշողության կորստով տառապողներին հիշեցնեմ, որ ԼՂՀ-ն ՀԽՍՀ հետ միացում պահանջող բոլոր բախտախնդիրները սկսեցին կերպարանախոփվել հակառուսական կկուների և պահանջել ՀԽՍՀ անկախությունը։

Այդ հանրահավաքները ուղղորդվում էին արդեն ծրագրված սցենարով՝ փակել Ատոմակայանը, Նաիրիտը, Կիրովականի քիմիական գործարանը, Աբովյանում և այլ վայրերում գործող ձեռնարկությունները, որոնք իբր թե սպառնում էին հայ ժողովրդի գոյատևմանը՝ Ստամբոլցյանի թևը, որը ԼՏՊ․-ի և ՀՀՇ-ի օրոք ձեռք բերեցին որոշակի կարողություններ և պաշտոններ։ Կարճ ասած՝ սեփական ուժերով ոչնչացնել սեփական երկրի արդյունաբերական ու տնտեսական պոտենցիալը։ Կախարդված ու հիմարացած ամբոխը, կարճ ասած, սեփական գործազրկությունն էր պահանջում։

Համաձայն այդ խեղկատակների անկախ Հայաստանը պետք է կռվեր և հաղթեր թուրքական աշխարհին միայնակ՝ կամ Արևմուտքի օգնությամբ, բոլշևիկյան սխալները պետք է ուղղվեին Արևմուտքի աջակցությամբ, իսկ Ջերմուկ ու Կոնյակ վաճառող անկախ Հայաստանը պետք է կառուցեր լուսավոր ապագա։ Այդ ապագան հայ ժողովուրդը համտեսեց շատ արագ։ Երկիրն ընկղմվեց խավարի մեջ, հանրապետությունն ամբողջությամբ շրջափակվեց, իսկ տնտեսությունն ուղղակի թալանվեց՝ սեփականաշնորհման միջոցով։ Ընդ որում, եթե չեմ սխալվում այդ սեփականաշնորհման մունեիկները Վազգեն Մանուկյանն էր՝ իր և Կտրիչ Սարդարյանի հեղինակած «Գնացքից թռչելու ժամանակն է» բեսցելերով։

Գնացքից սեփական ժողովրդին ու երկիրը դուրս նետելուց հետո, սկսվեց անկախության համար կեղծ պայքարի ավազակային իրացումը՝ շուրջ երկու միլիոն մարդ լքեց հայրենիքն ու պանդուխտ դարձավ, իսկ Ջերմուկն ու Կոնյակը հայնվեցին միայն մի խումբ մարդկանց ձեռքերում։ Սկսվեց դղյակաշինությունն ու բանակաշինությունը։ Դղյակների պաշտպանության համար, հավանաբար, վերջին երեսուն տարի ավելի շատ միջոցներ է ծախսվել, քան սահմանների պաշտպանության վրա։

Հայ ժողովրդին անկախության առաջնորդող ողորմելի անգետները, սակայն, շատ լավ հասկացան, որ դղյակներն, անգամ, շուտով անհնարին են լինելու սեփական ուժերով պաշտպանել և 1997թ․ ռուսների հետ կնքեցին մի նոր պայմանագիր, համաձայն որի հայ-թուրքական սահմանը պետք է պաշտպանվեր համատեղ։

Կարճ ասած, երկիրը հիմնահատակ քանդելուց ու սեփականացնելուց հետո միայն, անկախության մունետիկները հասկացան, որ առանց Ռուսաստան ճանապարհ չունեն գնալու։ Բայց դա նրանց ամենևին չէր հետաքրքրում, սեփական ժողովրդին գնացքից դեն նետելուց հետո, նրանց միայն սեփական գողոնն էր կարևոր։

Անկախության իմիտացիան, սակայն, դեռ մի քանի տասնամյակ էլ պետք է շարունակվեր։ Այն պետք է համեմվեր նոր ստերով և թալանի նոր աղբյուրների որոնմամբ։ Այդ մասին, իհարկե, կխոսեմ ավելի ուշ։

Ղարաբաղյան շարժման նախաձեռնողները, նախքան այդ շարժումը, քաջատեղյակ էին, որ ԼՂՀ անկախությունն ու նրա միացումը Հայաստանին, իրենց գործատու՝ Արևմուտքին բնավ չի հետաքրքրում։ Այդ էր պատճառը, որ հայ քաղաքական վաճառականության սիրելի Արևմուտքը ԼՂՀ անկախությունը այդպես էլ չճանաչեց, ոչ էլ մտադիր էր ընդունել Հայաստանին միանալու նրա պատմականորեն արդար ձգտումը։ Ու այդ մասին հայտնի էր Հայաստանի բոլոր իրար հաջորդող իշխանություններին։ Ավելորդ են շահարկում այն փաստը, որ գտնվում էին բանակցությունների մեջ։

Բոլորն էլ լավ գիտակցում էին, որ պատերազմն անխուսափելի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այն փորձելու են լուծել ռազմական ճանապարհով։ Իմ խորը համոզմամբ, եկել է ժամանակը լինել ազնիվ ու խոստովանել, որ հայ ժողովուրդը պետականություն ունենալ անկարող է, որ նրանում գերիշխող բոշայի խառնվածքն ու սեփական շահով առաջնորդվող վաճառականի հոգեբանությունը նրան թույլ չեն տալիս կայանալ որպես պետականամետ ժողովուրդ։ Կարճ ասած սեփական պանդոկներն ու դղյակներն ավելի արժեքավոր են, քան սեփական հայրենիքը։

Սա է պատմական այն ճշմարտությունը, որը ընկել է հիմքում՝ բոլոր այն թերացումների և սխալների, որոնց մենք ականատես եղանք վերջին երեք տասնամյակում։

Այսօր ես կրկին գլուխս հանգիստ կդնեմ բարձին, քանի որ որևէ սրբապղծության մասնակից չեմ եղել և հնարավորինս, համեստ ուժերիս սահմաններում փորձել եմ դրան ընդդիմանալ»։

 

Ես հանդիսանում եմ, հավանաբար, այն միակ մարդը ՀԽՍՀ-ում, որն անգամ 14 տարեկան հասակում, չտրվեց գայթակղությանը և 1989թ․…

Posted by Tigran Sarukhanyan on 2021 թ. հունվարի 2, շաբաթ

 

Տեսանյութեր

Լրահոս