Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները:
«Այս պահի դրությամբ մեր հերոսական բանակը, մեր սուրբ տղաներն իրականացնում են պարզապես պատմական առաքելություն, պաշտպանում են հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի ապագան, կանգնած են մինչև վերջ, որևէ խուճապ, հուսահատություն չկա և չի էլ կարող լինել։ Սա ընդհանուր Արցախի բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Դավիթ Բաբայանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Գիտեք, նրանց ոչ ոք այդտեղ չի հրավիրել: Նրանք անկոչ հյուրեր են: Այս հակամարտությունը ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է: ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի անդամին ոչ ոք չի հրավիրել: Եթե ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է ռազմական գործողություններին, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ևս մասնակցում է: Դա կարող ենք նաև այդպես մեկնաբանել: Նրանց ոչ ոք չի հրավիրել, նրանք իրենք են եկել և հայտարարում են, թե դրա համար ինչ-որ պատճառ ունեն:
«Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դավիթ Բաբայանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը մարդկության դեմ պատերազմական հանցանք է համարում Արցախում հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հոսպիտալի թիրախավորումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գալստյանը նշեց, որ Ադրբեջանն արդեն քանիերորդ անգամ այս պատերազմում խախտում է միջազգային իրավանորմերն ու հումանիտար իրավունքը:
Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու և արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ և ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:
ՀՀ առողջապանության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, Մոսկվան դա հաշվի կառնի:
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որոշ օգտատերեր ապատեղեկատվություն են տարածում, իբր այս օրերին Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման միջոցով 2 մլն դոլարի ջուր է ձեռքբերել։
Լուսանկարներ առաջնագծից։
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ։
ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան:
Սերբիան կպաշտպանի իր տարածքը՝ չանդամակցելով ոչ մի կարգի ռազմական դաշինքների:
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին այսօր ստացված գրությունը,
«Այսօր բոլորիդ է հայտնի, թե ինչ է կատարվում մեր Արցախ աշխարհում և այսօր ամեն մեկիցս է կախված մեր երկրի ապագան: Եթե այսօր չհամախմբվենք, չկանգնենք թուրքի դեմ, թուրքը, որ մտավ մեր տուն, այն վախտ՝ գլուխներս ծեծենք, ինչ անենք, մեր երեխեքին մորթելու են. այս բաշիբոզուկները ժողովուրդ չեն, մարդ չեն, դրա համար նորից եմ կրկնում, պետք է լինենք՝ պինդ, համախմբված, կողք կողքի և պետք է հաղթահարենք ամեն մի դժվարություն: Այսօր ամեն մեկս պարտավոր ենք՝ կանգնելու, զոհվելու, հաղթելու: Մենք հաղթելո՛ւ ենք, տղե՛րք»,- ասաց Սասուն Միքայելյանը:
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեղեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։
2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:
2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերն ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ մեջբերելով ուղերձից մի հատված․
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ ո՞ր ժամին և որտեղի՞ց կհարձակվի թշնամին: Արցախի Պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ, ներառյալ՝ մի քանի հազար հատուկ ջոկատայիններ Թուրքիայից և, ըստ որոշ տեղեկությունների՝ Պակիստանից, ինչպես նաև՝ վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից»,- այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի արտոգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ սադրանքով ձգտում է ընդարձակել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը:
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR) հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական զորքերի շարքերում կռվող Անկարայի հավաքագրած ջիհադիստների դիկաների մի մասն արդեն տեղափոխվել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։