Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1694, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 64 694 է, մահվան դեպքերինը՝ 1397
Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1694 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 694-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 1081 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերը հասել են 1397-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 179 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 104 փաստացի բուժվողներինը՝ 15 193: Մեկ օրում արվել է 4096 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 348149 թեստ: