«Զանգվածը չի ուզում մտածել, այն միշտ ուզում է հավատալ… անգամ ցեղասպանության օրերին նրանք ավելի շատ հավատում էին, քան մտածում…». Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտեք ինչու միֆերով և ինչ֊որ կեղծ հույսով ապրող զանգվածը մտածել չի սիրում, քանի որ մտածելու դեպքում պետք է պարտադիր հարցեր տալ, իսկ դրանց պատասխանները կարող են կասկածի տակ դնել կամ խախտել իրենց «ուղեղ» ներմուծված հոգեբանական կոմֆորտի վիճակը…
Զանգվածը չի ուզում մտածել, այն միշտ ուզում է հավատալ… անգամ ցեղասպանության օրերին նրանք ավելի շատ հավատում էին, քան մտածում…
Ու վերջում, երբ զանգվածը հասկանում է, թե ինչ եղավ, գնացքն արդեն գնացած է լինում ու սկսում է արդարացման թեզերի փնտրտուքը, նման բարդ իրավիճակի անխուսափելի լինելու դատողությունները…
Իրականությունից կտրվելը անթույլատրելի է»: