Ավտովթար Նուբարաշենի խճուղու մոտակայքում․ կան զոհեր և տուժածներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Prado» (վարորդ՝ Վարդան Հ․, ծնված 1991 թ․) և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները ձորից դուրս են բերել երկու քաղաքացու դի, չորս տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Ուղևորներ Ալինա Ի․-ի (ծնված 1980 թ․), Կարեն Հ․-ի (ծնված 1994 թ․) և Քրիստինե Պ․-ի (ծնված 1984 թ․) առողջական վիճակները բժիկները գնահատել են ծանր, իսկ Վարդան Հ․-ինը՝ (ծնված 1991 թ․) բավարար։ Աննա Մ․-ն (ծնված 1984 թ․) հրաժարվել է բուժօգնությունից և դուրս գրվել, իսկ Դավիթ Մ․-ն (ծնված 2016 թ․) «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Տեսանյութեր

Լրահոս