Բաց նամակ. Այլևս մի՛ խոստացիր, մի՛ կեղծիր. մեր ապագան հանձնել էս թուրքին

Լավ իմացիր՝ «սապատավորին գերեզմանը կուղղի»:

Գաղտնագողի հանձնել ես մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ: Էությամբ և բովանդակությամբ մնացել ես նույնը: Ձևդ միշտ էլ փոփոխական է եղել՝ արտաբերածդ ստին ու կեղծիքին սազող:

Վերակենդանանալու ճանապարհներ ես փնտրում՝ դավաճանական ողջ ռեսուրսիդ գործադրմամբ: Նպատակդ անփառունակ ընթացքդ ձգելն է՝ հայ ժողովրդի գոյության հաշվին: Շահդ նյութկան է, անձնական բարեկեցությունդ է, պրիմիտիվ կենցաղային՝ առանձնատուն, վերտալյոտ, ավտո, ախռանիկ, կեղծ բարեխոսություններ, լավ կերակուր՝ մանկուց երազած, դուխի, ժամացույց, անձնական վարսավիր, գույնզգույն փոխկապներ, երեկոյան զգեստ և նման բաներ:

Հույսդ նենգ է: Աններելի ՄԵՂՔԴ ես պարտակում:

Այսօրվա սցենարդ նախապես գծել ու նախապատրաստվել ես՝ պարտվողական առաջնորդությանդ զուգահեռ: Քայլերդ անբարոյական են. խաղում ես ժողովրդի միամտության վրա: Շարունակում ես գողանալ մարդկանց հավատն ու վստահությունը՝ զրպարտություն, սուտ, կեղծիք տարածելով:

Զինանոցդ թշնամական է՝ հային ուղղված: Ուզում ես վերջնականապես հաղթել հային՝ հիմա էլ երկրի ներսում իրար դեմ հանելով, ժողովրդին վերջնական պառակտելով, քաղաքացիական պատերազմ հրահրելով:

Վարքագիծդ ապազգային է ի սկզբանե՝ ծրագրված և հետևողական:

Էությամբ ՎԱԽԿՈՏ ես: Անձիդ սպասող վտանգի դեպքում ընկնում ես ցայտնոտի մեջ և պատրաստ ես թույլին հատուկ յուրաքանչյուր նենգ գործողության՝ չարաշահելով պաշտոնական դիրքդ: Թաքնվում և ԾՆԿՈՒՄ ես թշնամու առաջ:

«Դուխով» ես, երբ պաշտպանված ես ժողովրդի փեշի տակ:

Դու չկայացած բռնապետ ես՝ ժողովրդավարական արդեն մաշված փաթեթավորմամբ: Չար ու նենգ ես քո տեսակը բացահայտած և քո թակարդը չընկած, քեզնից չվախեցող և հայրենիք հանձնող ձեռքդ բռնող ընդդիմախոսներիդ նկատմամբ:

Հակացուցված ես ստեղծարար զարգացմանը, քաղաքակիրթ արժեքներին: Դու միայն քանդում ես՝ քո ապաշնորհությունը և ձախողված տեսակն արդարացնելու համար:

Հիվանդագին սիրում ես միայն քեզ: Հայ ժողովրդի առաջ խոնհարումդ կեղծ է և շահադիտական: Իրական խոնհարումդ՝ նսեմացուցիչ է, դավաճանական:

Տեսակդ հայի չէ: Քո հայրենիքը Հայաստանը չէ: Հայն իր Հայրենիքի հետ այսպես չի վարվում:

Սոցիալական և տնտեսական «ձեռքբերումներիցդ» էիր սիրում խոսել: Դարի ներդրում ես ունեցել թշնամիների կայուն զարգացման գործում՝ նրանց կյանքի բոլոր ուղղություններով:

Այո՛, անդառնալի և կործանարար հարված ես հասցրել մեր ժողովրդի ապագա գոյատևման կայուն հիմքերին:

Երջանիկ կյանք խոստացար ՀԱՅԻՆ, բերեցիր համատարած տառապանք: Երջանկություն ես շարունակում պարգևել թուրքին:

Գրիչ ես սիրում: Ո՞ր երկրի արտադրության գրիչով ստորագրեցիր մեր ժողովրդի կապիտուլիացիան:

Լայվ ես սիրում: Որտե՞ղ և ո՞վ է գրում բովանդակությունը:

ԶԶՎԵԼԻ Է ՏԵՍՆԵԼԸ, ԼՍԵԼԸ:

ԱՅԼԵՎՍ մի՛ հոխորտա, մի՛ սպառնա, կեղծավորություն մի՛ արա, սուտ ու կեղծիք մի՛ տարածի, թաքնվելու փեշ մի՛ փնտրիր: ՄԵՂՔԴ մի՛ պարտակիր:

Խոստումներ այլևս մի՛ տուր: Դու ամբողջությամբ բացահայտված ես:

Մի՛ վախեցիր և մի՛ վարանիր, մի ամբողջ ժողովրդի հետ խաղեր մի՛ տուր:

Այս անգամ պատասխանատվությունդ անխուսափելի է և պատմական:

Դու ես ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐԸ:

Հեռացիր անհետևանք:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Տեսանյութեր

Լրահոս