«Նիկոլը խնդիր ունի «հանձնելու գործը մինչև վերջ տանել»»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը միամիտ տղա չէ, նա շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվելու իրեն՝ Արցախը հանձնելուց հետո։ Իրականում, հոգեբանորեն Նիկոլն արդեն հեռացել է այն պահից, երբ ստորագրել, և դավաճանել է մեզ բոլորիս։

Նա շատ լավ գիտի, որ այլևս չի կարողանալու ղեկավարել Հայաստանը։

Բայց նաև խնդիր ունի «հանձնելու գործը մինչև վերջ տանել»։ Այդ հարցում իրեն օգնում է հայտարարված ռազմական դրությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոշ բարձրաստիճան ոստիկաններ և Հայաստանի ապագայի վրա թքաց ունեցող անտարբեր քաղաքացիները։ Իսկ խանգարողները հիմականում պատասխանատու, գիտակից քաղաքացիներն ու ընդդիմադիրներն են։

Նիկոլի խնդիրն է դիմանալ մինչև դեկտեմբեր, հետո իրեն այլևս պետք չի լինի ո՜չ ռազմական դրության ռեժիմը, ո՜չ սեփական օգտագործման պատգամավորները, ո՜չ դեբիլ զոմբիները, ո՛չ էլ այսպես կոչված ուժայինները։

Հ.Գ. «мавр сделал своё дело, мавр может уйти»».

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30