Ասեցիր՝ պատրաստ եմ գնամ զոհվելու, բայց զոհերի ցուցակի մեջ ման եկանք, անունդ չկա. Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ժողովո՛ւրդ, մեզ թուրքի դեմը կզած ղեկավար պետք է՞. Փաշինյա՛ն Նիկոլ, գիտե՞ս ինչու եմ ես այս բառապաշարով խոսում, որովհետև այս բառապաշարը դու 2.5 տարի առաջ բերեցիր ու դարձրիր քաղաքական դիսկուրսի լեզվական պաշար, դու պլենտուսից ներքև իջեցրիր քաղաքականությունը»,- Ազատության հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցներին դիմեց հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

Ռուբեն Մխիթարյանն իրեն քննադատողներին, բոլոր նրանց, ովքեր իրեն հարց են ուղղել, թե ինքն ինչ է արել Արցախի համար, պատասխանեց. «Ուրեմն, երբ որ դուք 90-ականներին ձեր երեխաներին փախցնում էիք Հայաստանից, նաև նրա համար, որ չգնան Արցախ ծառայեն, հիմա էլ պատերազմի ժամանակ կամուֆլյաժները հագցնում ու սելֆի եք անում դրսում, ես 98 թվին իմ 18 տարեկան ախպորս, կամուֆլյաժ հագած, Արցախից բերել եմ Լենինական, թաղել եմ, դրա՛ համար է իմ դուխը:

Իմ դուխն այս զինանշանն է, իմ դուխն ախպորս գերեզմանն է, իմ դուխը մորս արցունքներն են, հորս ապտակներն են ինձ, իմ ուսուցիչներն են, այստեղ կանգնած կռվող տղաներն են»:

Հասարակական գործիչը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոստումները, ապա դիմեց նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին. «Դուք լավ գիտեք՝ Նիկոլն ով է, Նիկոլը դավաճան է: Ժողովո՛ւրդ, տղամարդու բերանից եթե խոսքը պետք է դուրս գա, ուրեմն պետք է ինքը տեր կանգնի իր խոսքին: Փաշինյա՛ն Նիկոլ, Ստեփանակերտի մեջտեղը կանգնած ղժժացիր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ո՞ւրա, մուտիլովշչիկ:

Սասո՛ւն Միքայելյան, հրամանատար, կամանդիր, ես ձեզ շատ եմ հարգում (Սասուն Միքայելյանը կռիվներով անցած տղա է), բայց մի հարց տամ Ձեզ, պարո՛ն Միքայելյան՝ երբ դուք հարթակից կանգնած հայտարարեցիք, որ «թավշյա հեղափոխությունն» ավելի կարևոր իրադարձություն էր, քան Արցախյան ազատամարտը, հա՞, ավելի կարևոր է՞ր, պարո՛ն Միքայելյան, ժողովուրդ, ավելի՞ կարևոր էր:

Պարո՛ն Միքայելյան, Ազգային ժողովում (պարոն Մարուքյան Էդմոն, կներեք, որ այս օրինակն եմ բերում, ուղղակի շատ պատկերավոր է), երբ Էդմոն Մարուքյանը պարզ չի՝ ինչ ասեց, Դուք էլ պարզ չէ՝ ինչի ջղայնացաք-թռաք, էդ մի փոքր բանի համար զարկեցիք Էդմոնի բերանին, հիմա խնդրում եմ, ինձ պետք չէ պատասխանել, դուք Ձե՛զ պատասխանեք, եթե Մարուքյան Էդմոնը կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեր, դուք ի՞նչ կանեիք իրեն: ժողովուրդ, ի՞նչ կաներ:

Փաշինյա՛ն Նիկոլ, դու երկու տարի ու կես խաբել ես մարդկանց: Երբ որ քո կառավարման 100 օրը լրացավ, 100 հազարանոց միտինգի մոտ բառ առ բառ ասացիր՝ ժողովո՛ւրդ, եթե ես զգամ, որ Արցախի բանակցային հարցում կա այնպիսի մի լուծում, որը բավարարելու է Հայաստանի Հանրապետությանը, ես ձեզ բոլորիդ կասեմ: Եկել-ասել է՞, ժողովո՛ւրդ, ձեզ իր որոշումը»:

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի ուշ գիշերը ձեռք բերված պատերազմը դադարեցնելու պայմանագրի փաստացի գաղտնի որոշմանը՝ Ռուբեն Մխիթարյանը հիշեցրեց. «ժողովո՛ւրդ ջան, ուրեմն լսեք, Սերժ Սարգսյանը երբ ԵԱՏՄ մտնելու թուղթը ստորագրեց, այդ մուտիլովշչիկ Նիկոլը մատի փաթաթան էր սարքել-ասում էր՝ մի գիշերում գնաց՝ ԵԱՏՄ մտնելու թուղթ ստորագրեց, դու հանձնե՛լ ես Արցախը մի գիշերում, դավաճա՛ն:

Հիմա՝ ժողովո՛ւրդ ջան, ուշադի՛ր լսեք, այստեղ ընդհանրապես չկա նախկին-նոր, այստեղ Արցախի ժողովրդի հարցն է. կապիտուլյացիա ստորագրած ղեկավարի տակ մենք ուզո՞ւմ ենք ապրել, ստախոս մարդու ղեկավարության տակ մենք ուզո՞ւմ ենք ապրել»:

«Հաղթելու ենք» կոչերի ու այդ կոչերով ցայսօր քաղաքում փակցված պաստառների մասին հասարակական գործիչը նկատեց. «Դուք չե՞ք ամաչում, գետինը չե՞ք մտնում, ա՛յ տղա, հաղթեցի՞նք մենք: ժողովո՛ւրդ, կապիտուլյացիայի բերեց այս մարդը մեզ: Մի կարևոր բան էլ ասեմ՝ լսեք, եզակի շանս ու հնարավորություն ունենք մենք, որպեսզի արագ կարողանանք նոր բանակցող ունենալ, որովհետև էս մարդուն էլ ոչ մեկը լուրջ չի ընդունում, պարտված մարդուն ոչ մի մարդ լուրջ չի ընդունում, տո Ալիևը ինչի՞ պետք է այս մարդուն լուրջ ընդունի, իր երկրում մատ է թափ տալիս վրան, բիզիմդիր-միզիմդիր է անում, ա՛յ տղա, քեզ ո՞վ պետք լուրջ ընդունի:

Եթե արժանապատվություն ունե՛ս… կանգնեցիր ԱԺ-ում ասեցիր՝ գիտե՞ք ինչի եմ ես պատրաստ՝ գնամ ու զոհվեմ նույնիսկ: Ընկե՛ր, հազարավոր զոհ տվեցինք, ցուցակների մեջ քո անունը չկա՛»:

Նա վստահեցրեց, որ վարչապետը մինչ այդ որոշումն ունեցել է այլ տարբերակներ ևս. «Ուրեմն, եթե դու ասում ես, որ պատերազմը կանգնեցրել ես 44-րդ օրը, որպեսզի հավելյալ զոհեր չլինեն: Պատերազմը սկսվելուց ի վեր 3-4 օրը մեկ քեզ տարբեր առաջարկություններ են ներկայացրել, որպեսզի դու դադարեցնես պատերազմը՝ ամեն անգամ ինչ-որ բան զիջելով, բայց ոչ այս խայտառակ ձևով:

Եթե դու մտածում էիր մեր զինվորների կյանքի մասին, 5-րդ օրը դադարեցնեիր: Դուխ ունենայիր-գայիր ժողովրդին ասեիր՝ ժողովո՛ւրդ ջան, մեր երեխաները կոտորվում են, որովհետև մենք 4 տարբեր պետութունների դեմ ենք կռվում, այսպիսի տարբերակ կա՝ եկեք սա զիջենք, բայց մեր երեխաներին պահենք, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ 2050 թվին մենք պետք է դառնանք 5 միլիոն, ո՞ւր ա մուտիլովշչիկ, ո՞ւր են մեր տղաները, ինչի՞ տարար կոտորեցիր:

Դու քո բառապաշարով բերել ես ու մտցրել «լափաման» արտահայտությունը: Փաշինյա՛ն Նիկոլ, նիհարել ես 45 օրվա մեջ, լափդ պակասե՞լ է : Բա մեր երեխաների արյունը, որ այդ լափամանիդ մեջ լցրեցիր, վամպի՛ր, խմեցիր, չկշտացա՞ր: Եթե նամուս ունես, Փաշինյան Նիկոլ, չնայած ինչ եմ խոսում՝ նամուս… Հիշե՛ք մի շատ կարևոր բան, ամբողջ կյանքում այդ մարդուն պետք է հետապնդեն «Նիկոլ, դավաճան» բառերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս