«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին։
Iphone XR-ն աշխարհի ամենատարածված սմարթֆոնն է դարձել 2019 թվականի արդյունքներով:
Այդ կիրակիները Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիներն և Ծաղկազարդի տոնը և միասնաբար կազմում են «ոսկե շղթա»:
Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաև այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռևս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։
Արագության գերազանցումը կարող է անդառնալի հետևանք ունենալ թե վարորդի, թե հետիոտնի համար: Այժմ կներկայացնենք մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արագության գերազանցման խախտումների մի շարք դեպքեր:
Facebook ընկերությունն այն գովազդի արգելք է սահմանում, որը խոստանում է պաշտպանել կորոնավիրոսով վարակումից կամ բուժել այն:
Մեծ բրիտանիայի այն ընկերությունների միագումար արժեքը, որոնց արժեթղթերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային սակարանում, վերջին երկու օրը գրեթե 100 միլիարդ ֆունտով (ավելի քան 126 միլիարդ դոլարով) նվազել է աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման եւ գլոբալ տնտեսության համար դրա սպառնալիքների ֆոնին:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:
Փետրվարի 24-ին, ժամը 22-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել են «Ֆորդ Տրանզիտ Կոնեկտ» ավտոմեքենան։ 23-ամյա վարորդը մեքենայի բեռնաթափքում բեռնված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար:
«Մենք տեսնում ենք, թե ոնց են Արցախի հարցի քննարկումները վերածվում «Կիսաբաց լուսամուտների». Մյունխենի շոուն «Կիսաբաց լուսամուտներ» էր, միայն հոգեբանն էր պակասում, որը պետք է վեր կենար և ասեր՝ գիտե՞ք ինչ, ես համարում եմ, որ դուք պետք է հաշտվեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ «չարժեր այդքան էժանացնել» այդ խնդիրը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը մասնակցել է երեկ «Դվին մյուզիք հոլ»-ում կայացած ՔՊ-ի կազմակերպած դրամահավաքին։ 168.am-ի հետ զրույցում պատգամավորը չորոշակիացրեց, թե որքան գումար է փոխանցել դրամահավաքին: «Տվել եմ այնքան գումար, որքան իմ աշխատավարձը թույլ է տալիս»,- ասաց Ա. Եղոյանը։
«Այսօր բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրը 4-5 բաժակ սուրճ օգտագործել, քանի որ այն դրականորեն է անդրադառնում սիրտ-անոթային համակարգի վրա, աղեստամոքսային տրակտի, հատկապես լյարդի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը՝ հավելելով, որ հետազոտություններն ապացուցել են՝ սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից:
Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը համոզված է՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն վերջին բաստիոնը չի լինելու, այս իշխանությունն անընդհատ կգտնի թիրախներ, այս հանրաքվեով այդ մանիպուլյատիվ գործելաոճին վերջակետ չի դրվի, որովհետև այդ մանիպուլյացիան՝ որպես քաղաքական տեխնոլոգիա, աշխատում է. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԼՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ հենց այդ մանիպուլյացիաների, սևերի և սպիտակների բաժանման հետևանքով է, որ չի ստացվում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը։
Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի խոսքով՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի հետ կապված՝ տարվում է հստակ գիծ, որպեսզի այդ ամենը ներկայացվի՝ որպես անհանդուրժողականության, ռասիզմի և քսենոֆոբիայի շղթայի օղակներից մեկը։
Ok Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան խոսել է «Չելսիի» կողմից «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ հետաքրքրության մասին:
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:
Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արդեն 12 տարի հայ հասարակությունը սպասում է այդ զարհուրելի ողբերգության իրական սադրիչների ու մարդասպանների բացահայտմանը, բայց ապարդյուն: Նույնիսկ շուրջ 2 տարի առաջ նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ գործի վերաբացումը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու հարուցված քրեական գործը լույս չսփռեցին այդ հանգամանքների վրա, մինչդեռ Մարտի 1 ասելիս՝ մենք առաջին հերթին հասկանում ենք՝ 10 զոհերի մահվան հանգամանքների լիարժեք բացահայտում և մեղավորների պատիժ:
Եթե իրոք կարծում եք, որ այն չի բավարարում Հայաստանին, ապա մեծ-մեծ խոսելու փոխարեն կարող եք չեղարկել այն և հայտարարել, որ ԵՄ ուղղությամբ ձեր ամբիցիաները ավելի մեծ են և դուք ուզում եք Ասոցիացման համաձայնագիր: Հը՞ն, կանե՞ք:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերի պաշտոնի ստանձնման, ինչպես նաև հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Երբ խոսվում է գործող իշխանությունների քաղաքական մանիպուլյացիաների և մերկապարանոց հայտարարությունների մասին, քննադատողներն անմիջապես գամվում են անարգանքի սյունին և պարսավանքի ենթարկվում, սակայն ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են իրենց համար ճանապարհ հարթելով՝ իշխանությունները հաստատում ավտորիտար կարգեր։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություններ է հրապարակել ֆինանսական տարվա երկրորդ քառորդի համար:
Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 26-ին այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
ՀՀ կառավարությունը կքննարկի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառքումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։