
«Չելսին» Օբլակի համար առաջարկում է Կեպային և 30 մլն եվրո

Ok Diario-ի լրագրող Էդուարդո Ինդան խոսել է «Չելսիի» կողմից «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի նկատմամբ հետաքրքրության մասին:
«Չելսին» ցանկանում է Օբլակին և առաջարկում է Կեպային և 30 միլիոն եվրո», – ասել է Ինդան El Chiringuito հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ լոնդոնցիներն Արիսաբալագային գնել են 80 միլիոն եվրոյով՝ նրան դարձնելով ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահը:
Կեպան արդեն մեկ ամիս չի խաղացել «Չելսիի» կազմում: Հաղորդվում է, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն ակումբի ղեկավարությանը խնդրել է նոր դարպասապահի ստորագրել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը