
Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք է սահմանում

Facebook ընկերությունն այն գովազդի արգելք է սահմանում, որը խոստանում է պաշտպանել կորոնավիրոսով վարակումից կամ բուժել այն: Այդ մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Business Insider հրատարակությանը:
Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ արգելքի տակ է հայտնվում այն գովազդը, որը «երաշխավորում է պաշտպանություն կորոնավիրուսով վարակումից կամ դրա բուժում» եւ տագնապի զգացում է ստեղծում օգտատերերի մեջ, թե COVID-19-ից պաշտպանության համար ապրանքները բոլորի համար կարող է չբավականացնեն: Ավելի վաղ Facebook-ը հայտարարել Է, որ պայքարելու Է նոր կորոնավիրուսի վերաբերյալ ստահոդ տեղեկատվության տարածման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: