 
                        Արագության գերազանցումը կարող է անդառնալի հետևանք ունենալ թե վարորդի, թե հետիոտնի համար
Արագության գերազանցումը կարող է անդառնալի հետևանք ունենալ թե վարորդի, թե հետիոտնի համար: Այժմ կներկայացնենք մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արագության գերազանցման խախտումների մի շարք դեպքեր:
2019 թվականին սահմանված արագությունը գերազանցելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը կազմում է ընդհանուր ի հայտ բերված վարչական իրավախախտումների քանակի 57 տոկոսը:
Որպեսզի զերծ մնանք նմանատիպ պատահարներից, Արցախի Հանրապետության ոստիկանությանը կոչ է անում հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և տրանսպորտային միջոցները վարել ըստ սահմանված արագության:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        