Բաժիններ՝

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. Արսեն Թորոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, թե աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը սկսել են ավելի շատ գրանցվել երիտասարդների շրջանում:

Նա շեց, որ տարբեր երկրների վիճակագրությունը տարբեր է, ինչը կախված է տվյալ երկրի կենսակերպից: «Օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, և երիտասարդ մահ կունենանք»,- ասաց նա:

Անդրադառնալով հարևան երկրներում տիրող իրավիճակին՝ Թորոսյանն ասաց, որ, օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, թե արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր տարիքի անձինք:

«Պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն՝ ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար, չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031