Բաժիններ՝

Սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի երաժիշտները կատարում են Հայաստանի Հանրապետության օրհներգը:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սատարում է ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը՝ այդպիսով նաև թեթևացնելով ձեր աշխատանքը:
Առողջությո՛ւն բոլորին»,-ասվում է տեսանյութին կից հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031