Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեպ պայքարի գլոբալ դաշինք:
Կոնվերս Բանկի Card2Card ծառայությունը հասանելի է նաև նոր Մոբայլ հավելվածում: Ծառայությունը Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard,Visa և ArCa վճարային քարտերին, ինչպես նաև արտասահմանյան բանկերի վճարային քարտերին:
Պարետի 31.03.2020թ. № 27 որոշման № 1 հավելվածով սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները, իսկ № 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։
Համաձայն fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերի տարածած տեղեկատվության, Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում առկա վարակակիրներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղափոխում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզգիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։
Պանամայի իշխանությունները փորձում են առավելագույն ձևով սահմանափակել երկրում սոցիալական կապերը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860.000-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178.335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Ինչ քայլ անում են, մարդիկ այլ ենթատեքստ են տեսնում դրա մեջ։ Եվ ճիշտ են անում (ստախոսի տանը հրդեհ է բռնկվում, տանտերն օգնության է կանչում, բայց ոչ մեկը չի գալիս, քանզի չեն հավատում, որ ճիշտ է ասում)։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մետրոպոլիիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը:
Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը:
2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից:
Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։
Ինչպես հայտնի է, պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվել է։ Եվ, ահա, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծ է բերել, որով ամրագրվում է, թե ինչպես եւ երբ է անցկացվելու հանրաքվեն, եւ ինչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո։
Հայաստանում մարտի 31-ի դրությամբ Հայաստնանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, այս մասին տեղեկանցում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները մտադիր են անդրադառնալ դեռեւս 1991-ին սեփականաշնորհված գյուղատնտեսական որոշ վարելահողերի վերանայման հարցին։
Վերջերս բավականին դրամատիկ իրադարձություններ են զարգացել Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի, ժողովրդական լեզվով՝ թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի աշխատասենյակում, ուր վառված լուսամփոփը փոխելիս վերեւից վայր է ընկել «ժուչոկների» մի ամբողջ հավաքածու:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագների վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։
Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոննները և մնալ տանը։
Համարյա բոլոր ելույթներում հնչում էր այն միտքը, որ իշխող մեծամասնությունը գործում է զուտ մարդկանց առողջության եւ կյանքի անվտանգությունից ելնելով, եւ պետք չի նրա գործողություններում այլ ենթատեքստ փնտրել։
Որոնվում է գույք վնասելու կասկածանքով:
Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»:
Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։