Բաժիններ՝

Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են. պարետատուն

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։

«Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։

Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել համակեցության, հանրային առողջությանը միտված համապետական կանոնները, հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել շրջակա միջավայրը։

Մնացեք տանը և առողջ եղեք»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930