Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայրենի կառավարությունը փորձում է ներկայացնել, որ վերահսկում է իրավիճակը երկրում՝ հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, օրնիբուն աշխատում է, որ վարակի տարածումը կանխվի, իշխանության ճյուղերից մեկում՝ օրենսդիրում, անվերահսկելի վիճակ էր՝ պատգամավորների մեծ մասը նիստին ներկայացել էին առանց դիմակ ու ձեռնոց։

Բոլորը մոտենում ու նույն բարձրախոսից են ելույթ ունենում, ինչը չէր ախտահանվում եւ կարող է դառնալ վարակի աղբյուրը: Պատճառը կա՛մ տգիտությունն է, կա՛մ մտածում են, որ իրենց արյունը կարմիր է՝ քաղաքացիները կվարակվեն, իրենք՝ ոչ։ Եվ առհասարակ՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ իրենց նման «դուխով» տղերքը դրանից պաշտպանվեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930