Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված հարցերը։

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այս ուղղությամբ շարունակվում են ակտիվ աշխատանքները նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։ Գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների անձնական գործերը քննության առարկա են դարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է, որ պաշտպանական գերատեսչությունն այսուհետ ևս գործադրելու է բոլոր ջանքերը՝ գերեվարվածներին օր առաջ Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031