Նիկոլը պատրաստվում է Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր մեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մոտ 25%-ը կամ մեկ քառորդ մասը:
Արդյունքում, կապիտուլյացիոն ստորացուցիչ հայտարարությունից
հետո, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն հանձնվեցին եռակողմ հայտարարությամբ չնախանշված.
• Սոթքի ոսկու հանքավայրը,
• Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,
• Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին,
• Կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ,
• Տարածքներ և բնակելի թաղամասեր՝ Շուռնուխ և Որոտան գյուղերից:
Դավաճանը պատրաստվում է իր 6-ամսյա պլանի շրջանակներում թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր:
Ուշադրություն !
Նիկոլը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար:
Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։
Դավաճանի 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն:
Եթե մենք 50 օր առաջ հեռացրած լինեինք վարչապետի աթոռին կառչած անձին, ապա վերը նշված և ապագայում սպասվելիք կորուստները չէինք ունենա։
Հետևաբար, ողջ գիտակից հանրության գերխնդիրն է դավաճանի ժամ առաջ հեռացումը և Հայրենիքի փրկությունը։
Մնացածը կեղծ օրակարգ է…»: