
Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի 2020 թվականի երկրորդ լավագույն ռմբարկուն է:
«Ռոմա»-ն ներկայացրել է անցնող տարվա ռմբարկուների ցուցակը, որը գլխավորում է Էդին Ջեկոն: Նա 36 խաղում խփել է 16 գնդակ: Ընդհանուր մրցաշարերում վերցրած Մխիթարյանը 36 խաղում խփել է 14 գնդակ: Եռյակը եզրափակում է Ժորդան Վերետուն, ով 38 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ:
Մխիթարյանն այժմ նաև հավակնում է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: