ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է փետրվարի 1-ից սպառողների մի մասին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը բարձրացնել, որպեսզի էլեկտրաէներգետիկական համակարգում ֆինանսական ճեղքվածք չառաջանա։ ՀԾԿՀ աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2020թ. վերջին աշխատանքային օր է հայտարարում դեկտեմբերի 30-ը: Բանկի բոլոր 73 մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին աշխատելու են ամբողջական աշխատանքային օրով:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ 2021-2022 թվականների համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի:
Երևանում՝ Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում, դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաների երդման արարողությունը: Տնօրեն Սամսոն Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նման դպրոց հիմնելու նպատակ վաղուց կար, սակայն հնարավոր եղավ իրագործել 2 ամիս առաջ, ապա ուրախությամբ նշեց, որ այս պահին դպրոցն ունի 60 սան:
Մոնղոլիայի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել վերջին Արցախյան հակամարտության մասին՝ նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկրորդ պատերազմը փոխել է ստատուս-քվոն Անդրկովկասում:
Yerevan.Today-ին ձեռքի տակ են հայտնվել պետգնումներից խիստ ուշագրավ և գուցե՝ ամոթալի փաստաթղթեր, որոնք փաստում են, թե ինչ ծայրահեղ տարբեր են տրամադրությունները ՊՆ շենքի ներսում՝ բարձրաստիճան սպաների և ՊՆ դարպասների մոտ խմբվող գերիների ծնողների մոտ, որ ամեն օր հավաքվում են այստեղ որդիների մարմինները գտնելու հույսով:
«Ում ձեռքին զենք կա, եկեք մեր հողն ու ջուրը պահենք»։ Այս կոչով Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը երեկ դիմել էր գյուղի բնակիչներին՝ հորդորելով պահել իրենց պապական հողն ու ջուրը։ Շուռնուխի կեսը, մեկ տասնյակից ավելի բնակարաններ անցնելու է ադրբեջանական կողմին։ Այսպես է որոշվել Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտնի հայտարարությունից հետո։ ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը գյուղացիները կմնան իրենց տներում։ Թե դրանից հետո ի՞նչ է լինելու, Yerkir.am-ը փորձել է պարզել Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Արցախում այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցված մահերի պատճառական կառուցվածքում գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Բելաջիո» ռեստորանի մոտ ծառայություն իրականացնելու ժամանակ օրինական պահանջ է ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին՝ խոչընդոտ չհանդիսանալ երթևեկությանը և բացել փողոցը:
Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բաց նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, որում հանգամալից բացատրել էր, որ վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումներն ապօրինի են իրականացվում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը դեկտեմբերի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։
«Ես համաձայն եմ, իրենց պատկերացրած քանակությամբ չենք, փողոցային անկարգություններ շարունակ կազմակերպելու համար այդքան մարդ դուրս չի գալիս փողոց, այո, մեր մեջ կան մարդիկ, որ նախկինում պաշտոնյաներ են եղել, ես՝ նրանց թվում, բայց շատ ավելի կարճ ճանապարհ կա լիցքաթափելու իրավիճակը, իրեն հարցրեք, թե ինչո՞ւ չի գնում, չէ՞ որ այս խնդիրն ունի իրավաքաղաքական և բարոյական հանգուցալուծում: Եթե նա հրաժարվեր և հեռանար՝ իրոք ընդունելով իր պատասխանատվությունն ու մեղքը, մենք վաղուց ձևավորած կլինեինք նոր կառավարություն, որը երկրին տեր կկանգներ»,- ասաց Սահակյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:
Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ ձեռք բերած բանավոր պայմանավորվածությամբ՝ Ադրբեջանին է հանձնել նաև Գորիսի Քարահունջ համայնքի գյուղնշանակության 30 հեկտար հողատարածք: Այս մասին գրում է Մեդիապորտը։
«Արմնյուզին» տված հարցազրույցում նա հայտարարել է. «Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի սկզբին, Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավիթին» պատկանող օֆշորային ընկերությունը 6 մլն դոլարով գնել է «Իլ-76» տրանսպորտային օդանավ՝ ՀՀ բեռներ տեղափոխելու նպատակով: Դեռևս 6 տարի առաջ այդ օդանավը վաճառվել էր ընդամենը 1,5 մլն դոլարով, այսինքն՝ քառակի պակաս գնով։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Առողջապահության նախարարը խոսում է սարքավորումների «թողունակության» մասին և դրանով փորձում է բացատրել զինվորների մարմինների նույնականացման ուշացումները։ Նույնիսկ հայտարարել է, որ նոր սարքավորում է ձեռք բերվելու։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել:
Ռումինիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:
Անկեղծորեն պետք է ասեմ՝ երկար եմ ինքս ինձ հետ պայքարել, որ ձեզ հետ խոսելիս, որպես քաղաքավարական դիմելաձև, գործածեմ «Հարգելի» արտահայտությունը, բայց իմ ներքին պայքարում միանշանակ հաղթեց ազգային արժանապատվությանս վիրավորվածությունն ու ես չեմ կարող պատշաճորեն ձեզ դիմել քաղաքավարական մոտեցմամբ:
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։
Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:
Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Հադրութի, ինչպես նաև Կուբաթլուից մինչև Խնձորեսկ ընկած հատվածներում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 22 զոհված զինծառայողի աճյուն:
Ադրբեջանն ավարտել է Մատաղիս (Սուգովուշան) և Թալիշ գյուղեր տանող ճանապարհների կառուցման առաջին փուլը:
Եվ ամենակարևորը՝ ո՞նց ստացվեց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից։ Այս հարցերին պատասխանեք հանրությանը, մյուս խմբաքանակը տամ»։