«Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք․․․

Երեկ երեկոյան պետական դավաճանը հիշել է 2010թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները:

Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում:

Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար:
Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:

Ադրբեջանի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր չի ստորագրել, միջպետական հանձնաժողով չի ձևավորել, և առհասարակ, Հայաստանի և ադրբեջանի միջպետական սահաման ԵՐԲԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, քանի որ անկախ Հայաստանը և անկախ ադրբեջանը 1991թ.-ից գտնվում էին պատերազմի մեջ:

Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031