Ողբերգական ավտովթար Մասիսի գերեզմանատան մոտ․ մեկ մարդ տեղում մահացել է
Դեկտեմբերի 22-ին, ժամը 01։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ Արմեն Ս․-ն (ծնված 1992 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արտակ Դ․-ն (ծնված 1983 թ.) ջրատարից դուրս է բերվել տեղի ուժերով, փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Արմեն Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։