Բաժիններ՝

Լոս Անջելեսի կինոքննադատները «Դիլդա»-ն ճանաչել են լավագույն արտասահմանյան ֆիլմ

Ռուսաստանցի ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Դիլդա» ֆիլմը 2020 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմն է ճանաչվել Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի (LAFCA) վարկածի համաձայն: Այդ մասին ասվում է ասոցիացիայի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

LAFCA-ը երկրորդ տեղը տվել է եվրոպական կինոնկարի՝ իտալացի ռեժիսոր Պիետրո Մարչելոյի «Մարտին Իդեն» ֆիլմին, որը նկարահանվել է Ջեկ Լոնդոնի գրքի սյուժեի հիման վրա:

«Դիլդա» ռուսական ֆիլմը նաեւ նշվել է LAFCA-ի «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգում. ռուսաստանցի բեմադրող նկարիչ Սերգեյ Իվանովն զբաղեցրել է երկրորդ տեղը:

«Դիլդա»-ն Բալագովի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է: Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Լենինգրադում՝ 1945 թվականին: Այն պատմություն է ռազմաճակատային երկու ընկերուհիների մասին, որոնք փորձում են նորից սկսել խաղաղ կյանքը հետբլոկադային Լենինգրադում, որտեղ ամենուրեք փլատակներ են:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի «Հատուկ հայացք» պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը միանգամից երկու պարգեւ է ստացել՝ մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար եւ կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակը` «Կինոլեզվի անհավանական գեղագիտության եւ հետպատերազմական տրավմայի մասին բացառիկ պատմության համար» ձեւակերպմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս