
Որպես անհետ կորած որոնվող 66-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում էր 66-ամյա Աշոտ Հովսեփյանը։
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հովսեփյանը հայտնաբերվել և բաժին է ներկայացվել։ Նա հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին, առանց տան անդամներին գիտության, մեկնել է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղ և վերադարձել դեկտեմբերի 18-ին: