Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները կսպասարկեն Նիկոլ Փաշինյանի երթը. մարդիկ են հարկավոր

168.am-ի հավաստի տեղեկություններով` այսօր Ոստիկանության տարբեր բաժինների ու բաժանմունքների պետեր իրենց աշխատակիցներին հրահանգել են վաղը` առավոտյան ժամը 9-ին, աշխատանքի ներկայանալ քաղաքացիական հագուստով, որ մասնակցեն Նիկոլ Փաշինյանի երթին։ Յուրաքանչյուր ստորաբաժանումից, ըստ մեզ հասած տեղեկությունների, աշխատավայրում ծառայություն է իրականացնելու միայն 10%-ը։

Բացի դրանից, կա տեղեկություն, որ վաղը` առավոտյան ժամը 10-ից, ոստիկանական որոշակի խմբերի էլ, արդեն համազգեստով, կենտրոնացնելու են Եռաբլուրում և մերձ տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ` Նիկոլ Փաշինյանի ճանապարհը հնարավորինս բաց պահելու համար, որպեսզի վերջինս կարողանա անարգել մտնել Եռաբլուր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031