Բաժիններ՝

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ «Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում: Ինչպես հայտնում է Վրաստանում ՀՀ դեսապանությունը, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձը նման հնարավորություն կստանա, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

– եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,
– եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,
– եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,
– եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս