Բաժիններ՝

Մահացել է «Աստղային պատերազմներում» Բոբա Ֆեթի դերակատարը

75 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի դերասան Ջերեմի Բալոքը, որը «Աստղային պատերազմներ» կինոսագայում հայտնի է որպես Բոբա Ֆեթ անունով «գլուխների որսորդի» դերակատար: Այդ մասին հաղորդել է Deadline հրատարակությունը:

Դերասանը մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ Պարկինսոնի հիվանդության հետեւանքով առաջացած բարդություններից: Բալոքը Ֆեթին մարմնավորել է օրիգինալ եռերգության երկրորդ եւ երրորդ՝ «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» (1980 թ.) եւ «Ջեդայի վերադարձը» (1983 թ.) ֆիլմերում:

«Աստղային պատերազմներ» կինոաշխարհի ստեղծող Ջորջ Լուկասը Ֆեթին ստեղծել է որպես երկրորդական հերոս, որն անսպասելիորեն ժողովրդականություն է ձեռք բերել հանդիսատեսների շրջանում: Լյուք Սքայուոքերի դերակատարը՝ դերասան Մարկ Հեմիլը, արձագանքել է Բալոքի մահվանը՝ նրան համարելով «անգլիացի ջենթլմենի կվինտեսենցիա» (բուն էություն):

«Այսօր մենք կորցրել ենք ողջ գալակտիկայում գլուխների լավագույն որսորդին»,-իր Twitter-ում գրել է Բիլլի դի Ուիլյամսը, որը խաղացել է արկածախնդիր Լենդո Կալրիսիանի դերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս