Բաժիններ՝

Տերմինալների գողություններ Էջմիածնում․ հարուցվել են քրեական գործեր

Հոկտեմբերի 6-ին, 11-ին ու 13-ին, ինչպես և նոյեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տերմինալների գողությունների վերաբերյալ ահազանգեր հնչեցին։ Հափշտակվել էին տարբեր ընկերությունների պատկանող ու տարբեր վայրերում տեղադրված վճարային տերմինալներ, որոնք Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերեցին վնասված ու թալանված։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործեր հարուցվեցին։

Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողներից բաղկացած խմբերն ուժեղացրին գիշերային հսկողությունը։ Կանխարգելիչ միջոցառումներից զատ քրեական հետախույզներն իրականացրին նաև օպերատիվ միջոցառումներ։ Նրանք նախ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել են նույն անձինք, ապա պարզեցին կասկածվողների ինքնությունը։

Էջմիածնի բնակիչ, 33-ամյա և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք։ Արդյունքում 35-ամյա տղամարդը դեկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 14-ին, ներկայացան նախաքննական մարմնին։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031