«Ադրբեջանը հետախուզում է ՀՀ-ի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մենք՝ ֆուտբոլային գործչին»․ Գևորգ Կոստանյան

«Ադրբեջանի իրավապահ մարմիններն ու դատախազությունը քրեական գործ են հարուցում և հետախուզում հայտարարում ԱՀ նախագահի, ԱՀ պաշտպանության նախարարի և ՀՀ նախկին պաշտպանության նախարարների նկատմամբ: Ընդ որում, ինչը շատ կարևոր է, ցեղասպանության հոդվածով: Դրա դիմաց մեր իրավապահ մարմինները և մասնավորապե դատխազությունը ինչ-որ քրեական գործ է հարուցում Ադրբեջանի ֆուտբոլային գործչի նկատմամբ: Սա զավեշտ է»,-Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորրդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը`պատասխանելով Ադրբեջանի կողմից ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և մյուսների նատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ այն հարցին, թե ինչո՞ւ ադրբեջացիները դա հիմա նախաձեռնեցին և այդ հիմքերով:

Նրա խոսքով`մեր դեպքում մենք ունենք Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց ռմբակոծությունների, ֆոսֆորային զենքի կիրառման փաստեր, և այդ պայմաններում մենք հետախուզում հայտարարում ենք ինչ-որ ֆուտբոլային գործչի նկատմամբ:

«Արդյո՞ք մենք որևէ այլ պատասխանատու սուբյեկտ չունենք: Սա համաչափ չէ, ու ես չեմ հասկանում`ո՞նց է, որ Ադրբեջանը գնո՞ւմ է այս քայլին, իսկ մենք ֆուտբոլային գործչի ենք հետախուզում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Վերջինս նշեց, որ նախկինում էլ նման իրավիճակներ եղել են, և կոնկրետ գլխավոր դատախազն այստեղ լրջագույն անելիք ունի, որովհետև դատախազությունը բազմաթիվ դատախազական միջազգային կառույցների մասնակից է:

«Եվ նման պարագայում մենք, օրինակ`2016թ. Ապրիլյան պատերազմից հետո, տարբեր առիթներով հանդիպում էինք այդ թվում նաև Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի ներկայիս գլխավոր դատախազը իմ պաշտանավարման ժամանակ գլխավոր դատախազի տեղակալն էր և ինձ լավ է ճանաչում: Եվ մենք տարբեր առիթներով, գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայի, ԱՊՀ գլխավոր դատախազների հանդիպումների ժամանակ քննարկում էինք ու լուծում տարբեր հարցեր»,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա նշեց, որ երբ Ապրիլյան պատերազմից հետո մի առիթով Ադրբեջանի ներայացուցիչը իրեն ասել է, որ մեր զորահրամանատարների նկատմամբ հետախուզում է ուզում հայտարարել, ինքն ասել է, որ եթե նման փորձ լինի, ինքը իրենց ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կհայտարարի հետախուզում:

«Ես ոչ թե սպառնացի, այլ այդ հարցը կարգավորվում է փոխադարձ զսպման մեխանիզմով: Դրա համար էլ երբեք Ադրբեջանի դատախազությունը մեր պաշտոնատար անձանց ու հրամանատարներին հետախուզումներ չի հայտարարել, որովհետև ինքը հասկացել է, որ հակառակ դեպքում հակառակ քայլերը մենք ենք ձեռնարկելու: Եվ այսօր ինձ համար տարօրինակ է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այն աստիճան հանդգնություն ունի, որ քրեական գործ է հարուցել ու հետախուզում հայտարարել մեր 3 լրջագույն պաշտոնյաների նկատմամբ, իսկ մենք` ֆուտբոլային գործչի»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Մանրամասները`տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս