Մեսսին, կարծես թե, մնում է
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի ապագան, որի պայմանագրի ժամկետն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը, մնում է անորոշ:
Ըստ Goal.com-ի, 33-ամյա խաղացողը, ինչպես նաև նրա ներկայացուցիչները, ոչ մի ակումբի հետ կապ չեն հաստատել հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Այժմ արգենտինացին չի ցանկանում շեղվել, քանի որ նա մտադիր է ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը:
Մեսսին կարծում է, որ պետք չէ շտապել որոշում կայացնել ապագայի վերաբերյալ: Ֆուտբոլիստի ապագայի ծրագրերի մասին տեղեկություններ չկան: Իրավիճակն ավելի պարզ կդառնա, երբ նա հայտարարություն անի այս հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը հարձակվողը ցանկանում էր հեռանալ «Բարսայից» և տեղափոխման խնդրանք էր ներկայացրել, որը չբավարարվեց: Մեսսիի հիմնական հավակնորդները համարվում են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
Սիրարփի Աղաբաբյան