Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 11-ին, ժամը 20-ի սահմաններում, Քարինջ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի 4 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
France Football ֆրանսիական հանդեսը ԽՍՀՄ ազգային հավաքականի դարպասապահ Լև Յաշինին անվանել է պատմության լավագույն դարպասապահ:
Դեմոկրատ Ջո Բայդենը հավաքել է քվեատուների կոլեգիայի անդամների 270 ձայն, որն ապահովում է նրա հաղթանակը ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 26 689-ով:
Չինացի գիտնականները ստեղծել են քվանտային համակարգիչ, որը կարող է հաշվարկներ կատարել մի քանի միլիարդ անգամ ավելի արագ, քան Google-ի նման սարքը: Մինչդեռ մասնագետները նշում են, որ նման մեքենաները կյանքում դեռ գործնական կիրառություն չունեն: Ավելի շատ մանրամասներ այն մասին՝ ինչու է ստեղծվել քվանտային համակարգիչը, և ինչով է այն տարբերվում սովորականից։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ֆինլանդիան իր սահմանները չի բացի առնվազն մինչեւ 2021 թվականի հունվարի 12-ը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Գերմանիան դեկտեմբերի 16-ից ամենախիստ լոկդաունը կսահմանի երկրի ողջ պատմության ընթացքում, կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը չափազանց լուրջ է:
Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Xiaomi-ն երկրպագուներին ուրախացնելու է նոր ֆլագմանով մինչև տարեվերջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է վիրավորել, ծաղրել ու նվաստացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անպատասխան։ Ի պատասխան Ալիևի նվաստացումների՝ Նիկոլ Փաշինյանը լռում է, լռում է աղմուկով՝ թշնամուց ստացված նվաստացումը փոխանցելով սեփական երկրին ու հասարակությանը։ Ալիևի ամեն վիավորանքից հետո Փաշինյանի լռությունն ավելի աղմկոտ է դառնում՝ խեղելով հայ հասարակության առանց այդ էլ խեղված հոգիները։