«Չէ, ժողովուրդ դուք հասկանո՞ւմ եք․․․ սրանք դեռ պարգևավճար են ստանում․․․»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէ, ժողովուրդ դուք հասկանո՞ւմ եք․․․ սրանք դեռ պարգևավճար են ստանում․․․
Այս իշխանությունների օրերը հաշված են, կամ էլ սրանք լրիվ թյուրիմացություն են, այլ կերպ դժվար է հասկանալ Ազգային ժողովի տխրահռչակ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից բոլոր պատգամավորներին գաղտնի 100 տոկոս պարգևավճար տալը։

Չէ, ժողովուրդ դուք հասկանո՞ւմ եք, երբ հազարավոր հայորդիների դիերը դեռ հայտնաբերված չեն, երբ հազարավոր հայորդիների դիեր գազանների կերակուր են դառնում, սրանք պարգևավճար են ստանում․․․ Արա՛, հո դուք անասուն չե՞ք։ Պարզվում է՝ Ազգային ժողովը միակ մարմինը չէ, որ այս օրերին պարգևավճարներ է բաժանում․ օրերս պարգևավճար են ստացել նաև Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, մի քանի օր անց վախենալով աղմուկից ՍԴ թյուրիմացություն նախագահի պաշտոն զբաղեցնող Արման Դիլանյանը բոլորին տեղեկացրել է, որ պարգևավճար տալը թյուրիմացություն է և առաջարկել է այդ գումարը փոխանցել բարեգործական որևէ հիմնադրամի, որին ի պատասխան մի քանի դատավորներ ասել են, որ հիմնադրամներին գումարը փոխանցելով՝ թյուրիմացությունը չի վերանա և որ իրենք հրաժարվել են պարգևավճարներից։

Թյուրիմացություն Արման Դիլանյանը խոստացել է թյուրիմացությունը լուծել։ Առ այս պահը թյուրիմացությունը լուծված չէ։ Իրականում այսօրվա ողջ իշխանություններն են թյուրիմացություն, դրա համար էլ այս օրին ենք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031