«Ես պարբերաբար կապի մեջ եմ իր հետ, իրենք կատարում են իրենց տրված առաջադրանքը». Սամվել Նիկոյանը՝ եղբորորդու մասին

Շիրակի մարզի տարբեր համայնքներից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, իսկ մի մասն էլ՝ գերեվարվել են ադրբեջանական զորամիավորումների կողմից:

Պատկան մարմինների կողմից երեք օրերի ընթացքում չեղավ որևէ հստակ պատասխան, ինչն իր հերթին՝ ավելի լարեց իրավիճակը:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից միայն հայտնել  էին https://168.am/2020/12/16/1429173.html,  որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- նշված էր ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ գերի ընկած շիրակցի կամավորականների  թվում են նաև ՏԻՄ պաշտոնյաներ՝ Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է: Կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։

168.am-ը ԱԺ նախկին փոխխոսնակ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ ունի եղբորորդու մասին, նա մասնավորապես հայտնեց.

«Ես պաբերաբար կապի մեջ եմ իր հետ, իրենք կատարում են իրենց տրված առաջադրանքը, պահում են մեր հայրենիքի այն հատվածը, որն իրենց հանձնարարված է:  Իրենք իրենց դիրքերում են, մեկ միլիմետր անգամ չեն տեղաշարժվել, ոգեղեն ձևով իրեն գործը կատարում են»:

Սամվել Նիկոյանը մյուս համայնքապետերի մասին տարածվող խոսակցությունների մասին տեղեկություններ չուներ: Նա հավելեց, որ եղբորորդին, երկու շաբաթից ավել է իրականացնում ծառայությունը:

Տեսանյութեր

Լրահոս