«Մոտավորապես 160 գերիներ կան, որոնց մեծ մասը Շիրակից են․ մարդիկ էդ կայքերում գտել են իրենց երեխաների տեսանյութերը». Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը,՝  Լանջիկի հատվածում, Գյումրի- Բավրա Ճանապարհը՝ Քեթիի հատվածում:

Մեզ հետ զրույցում Շիրակի մարզի բնակիչ Կարապետ Պողոսյանը նշեց, որ երեկ գերի ընկած զինծառայողների հարազատներն են ցանկանում են այս կերպ պատասխաններ պահանջել իշխանություններից.

«Մոտավորապես 160 գերիներ կան, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են, ու ծնողները, հարազատները, ուզում են այսօրվա իշխանություններից պատասխան պահանջել, թե որն է պատճառը: Երեկվա գերիների մեջ են: Այս պահին էլ նաև ՄՈԲ–ից ահագին մարդիկ կան, որ Հին Շեներում են մնացել կալցոյի մեջ»:

Նա նաև նշեց, որ գերիների մասին հարազատները տեղեկացել են ադրբեջանական կայքերից. «Մարդիկ էդ կայքերում գտել են իրենց երեխաների տեսանյութերը»:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։ Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- նշված էր ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս