Բաժիններ՝

Սոմալին խզում է դիվանագիտական հարաբերությունները Քենիայի հետ

Սոմալիի իշխանությունները դեկտեմբերի 15-ին որոշում են ընդունել խզել դիվանագիտական հարաբերությունները հարեւան Քենիայի հետ: Այդ մասին հայտնել է Սոմալիի տեղեկատվության նախարար Օսման Աբուքար Դուբբեն: «Սոմալին իր բոլոր դիվանագետներին հետ է կաչում Քենիայից, ինչպես նաեւ քենիացի դիվանագտներին կոչ է անում յոթ օրվա ընթացքում հեռանալու Սոմալիից»,- մեջբերում է նախարարի խոսքը Reuters գործակալությունը: Երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս սրումը տեղի է ունեցել Սոմալիլենդի նախագահ Մուսա Բիհի Աբդիի՝ եռօրյա պետական այցով Քենիա ժամանելուց հետո մի քանի ժամ անց:

Սոմալիլենդը համաշխարհային հանրակցության կողմից ճանաչվում է որպես Սոմալի մի մասը, սակայն Սոմալիլենդի Հանրապետության իշխանությունները միակողմանկի կարգով 1991 թվականի գարնանը հայտարարել են իրենց պետական ինքնաիշխանության մասին: «Սոմալիի դաշնային կառավարությունն ափսոսանք է հայտնում Սոմալիի ներքին եւ քաղաքական գործերին Քենիայի կառավարության բացահայտ միջամտության կապակցությամբ, ինչը կարող է արգելք դառնալ տարածաշրջանի կայունության համար»,- ասված է Սոմալլի ԱԳՆ-ի՝ դեկտեմբերի 15-ին տարածված հայտարարության մեջ: Մինչդեռ, Քենիայի կառավարությունը մերժել է Մոգադիշոյի կողմից մեղադրանքները որպես չհիմնավորված: «Սոմալիի կառավարության կողմից ներկայիս բոլոր գործողությունները կատարվում են չհիմնավորված պնդումներով,- ասված է Քենիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Քենիայի կառավարությունը հարգում եւ պաշտպանում է տարածքային ամբողջականության եւ անկախության միջազգային հիմնարար սկզբունքները»: Քենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաեւ հայտնել է, որ Քենիայի դեսպանի՝ Սոմալին լքելու պահանջի մասին ոչ մի կարգի բանավոր կամ գրավոր ծանուցում առայժմ չի ստացել: Սոմլիի տարածքում այժմ ծավալված է Քենիայի զորակազմը Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության (ԱՄԻՍՕՄ) կազմում: Դրա թվաքանակը հասնում է 3,6 հազարի: 2007 թվականին ստեղծված ԱՄԻՍՕՄ-ն ունի Սոմալիի անցումային կառավարության պաշտպանության, անվտանգության բնագավառում ազգային պլանի իրականացման եւ Սոմալիի անվտանգության ծառայությունների պատրաստաման մանդատ: ԱՄԻՍՕՄ-ի զորակազմի ընդհանուր թվաքանակը 20,6 հազար է: ԱՄԻՍՕՄ-ի կազմում իրենց զորամիավորումներն են ուղակել Ուգանդան, Բուրունդին, Եթովպիան, Քենիան, Ջիբութին: Առաքելությանը ոստիկանական ստորաբաժանումաներով նաեւ մասնակցում են Նիգերիան, Գանան եւ Սիեռա Լեոնեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս