![](/banners/BeFunky-design.jpg)
Հարգելի ծառակիցնե՛ր, խնդրում եմ, մի տրվեք ձեր հրամանատարների սադրիչ հրամաններին. Ոստիկանության նախկին սպա
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/f5fd3c30504c28_5fd3c30504c64.thumb_.jpg)
«Հրեշտակների գումարտակի» նախկին հրամանատար, ոստիկանության նախկին սպա Գեղամ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ծառակիցնե՛ր դիմում է Ձեզ ՝ոստիկանության նախկին սպա , 4 րդ «հատուկ» գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: Խնդրում եմ մի տրվեք ձեր՝ հրամանատարների սադրիչ հրամաններին, հավատարիմ մնացեք երդմանը և թույլ մի տվեք, որպեսզի նրանք կայանան ձեր ծանր ու դժվար ծառայության քողի ներքո։
Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքայիններ եղեք զգոն՝ եղեք ձեր ուսադիրներին համարժեք , թե’ պահվածքով և թե’ ապօրինի հրամաններ չկատարելով։
2018 թվականի իշխանազավթման ժամանակ իմ կողմից ղեկավարած ստորաբաժանումը 1 մարդու անգամ բերման չի ենթարկել քաջ գիտակցելով, քաղաքացու կույր պահանջը և ի հեճուկս մի քանի ծախված հրամանատարների պաշտոնի անցնելու տենչանքին : Այդ ամենը չհանդուրժելով՝ ես, համակարգից ազատման դիմում ներակայացրեցի: Այսօր այս օրհասական պահին համոզված եմ որ շատերդ կարող եք ստիպել այսպես կոչված հրամանատարներին սթափվել և առաջնորդվել միայն օրենքով: Պատիվ ունեմ …»։