Աշխարհում կա ընդամենը երեք երկիր, որոնք չեն օգտագործում մետրային համակարգը․ փաստեր
Հիշարժան փաստեր
– Ինդոնեզիան համարվում է աշխարհի ամենացածրահասակ մարդկանցով բնակեցված երկիրը:
Աշխարհի տարբեր մասերում էլ կան ցածրահասակ եւ բարձրահասակ մարդիկ, սակայն ըստ 2017 թվականին «Telegraph»-ի կողմից աշխարհի տարբեր աղբյուրներից հավաքված տվյալների՝ ցածրահասակ մարդկանց թվով Ինդոնեզիան առաջինն է: Ամենաբարձրահասակ մարդիկ ապրում են Նիդերլանդներում:
– Աշխարհում կա ընդամենը երեք երկիր, որոնք չեն օգտագործում մետրային համակարգը:
Պարզության համար աշխարհի ավելի քան 200 երկրից շատերն օգտագործում են մետրային համակարգը, երբ նկարագրում են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են երկարությունը կամ զանգվածը: Այնուամենայնիվ, առանձնանում են երեք երկրներ՝ Լիբերիա, Մյանմար եւ Միացյալ Նահանգներ: Եվ շուտով այդ թիվը կարող է իջնել երկուսի: 2018-ին Լիբերիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ուիլսոն Թարփեն ասել է, որ կառավարությունը նախատեսում է որդեգրել մետրային համակարգը՝ առեւտրի մեջ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը խթանելու համար, հայտնել է «Liberian Observer»-ը:
– Չնայած ամեն վայրկյանում Երկրի վրա ծնվում է չորս երեխա, գնահատվում է, որ միեւնույն ժամանակ յուրաքանչյուր վայրկյանում աշխարհում մահացության ցուցանիշը մոտ է երկուսի։ Դա նշանակում է, որ ամեն րոպե մահանում է 105 մարդ, ամեն ժամ մահանում է 6316 մարդ, ամեն օր մահանում է 151,600 մարդ, իսկ ամեն տարի մահանում է 55.3 միլիոն մարդ:
– Բոլոր երեխաների 80 տոկոսը ծնվում են իրենց մարմնի վրա նշաններով կամ կետերով։
– Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է «լացող երեխայի փառատոն»։ Մրցում են սումոիստները։ Նրանց նպատակն է ինչքան հնարավոր է արագ ստիպել, որ երեխան լացի։ Նրանք հավատում են, որ երեխայի լացը չար ուժերին քշում է, եւ այդ երեխաները մեծանում են առողջ։