Բաժիններ՝

Վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին ծանուցագրեր. «Իրավական ուղի»

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ տեղեկություններ են ստանում այն մասին, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։

«Մեր տրամադրության տակ եղած փաստերը հիմք են տալիս եզրակացնել, որ քաղաքացիների այս զորակոչը կրում է քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ապօրինաբար արգելափակել քաղաքացիների սահմանադրական ազատությունները։

«Իրավական ուղին» պատրաստակամություն է հայտնում անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված հանգամանքներում զորակոչի ծանուցագիր ստացած անձանց՝ ընդհուպ վարչական դատարանում զորակոչի անհատական որոշման վիճարկումը։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031