Փաշինյանի վախերի պատճառով կասեցվել է ՄՈԲ զինծառայողների զորացրման գործընթացը

168․am-ի տեղեկություններով՝ այսօր պետք է ՄՈԲ զինծառայողները զորացրվեին, անգամ պետբյուջեից համապատասխան հատկացումներ են արվել զորամասերին։ Բայց վերջին պահին որոշում է կայացվել չեղարկել գործընթացը, քանի որ վաղը՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին լրանում է Նիկոլ Փաշինյանին տված ընդդիմության վերջնաժամկետը և հնարավոր են անհնազանդության ակցիաներ, իսկ ՄՈԲ զինծառայողների մոտ դժգոհ և նյարդային վիճակ է։ Այսինքն՝ իշխանությունները վախեցել են, որ նրանք կարող են վերադառնալ և միանալ ընդդիմադիր շարժմանը, և վերջին պահին չեղարկվել է դեմոբիլիզացիայի գործընթացը։ Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ն անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է կասեցրել դեմոբիլիզացիայի գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, վախենում է վաղվա ներքաղաքական զարգացումներից և պոտենցիալ ընդդիմախոսներին պահում է զորամասերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031