Դեկտեմբերի 3-ին, ժամը 11:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ:
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՀՀ բուհերի ռեկտորները ոչ թե ընտրվելու են, այլ՝ նշանակվելու. ԵՊՀ դասախոսներն ընդդեմ նոր նախագծի. ՈւՂԻՂ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովն անդրադարձել է «Փյունիկ»-ի դեմ 14-րդ տուրի խաղին:
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում թեժ գիծ են բացել՝ պատերազմի ընթացքում անհետ կորածների մասին տվյալներ, տեղեկություններ ստանալու համար. թեժ գծի հեռախոսահամարն է՝ 047 94 61 94։
Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիրաժեք կարգավորման համար:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ:
Կներեք, որ հայհոյող, գոռացող, հոգեպես անհավասարակշիռ, բանտերում մարդասպաններին այցելող ու նրանց տիրաժավորող, սեփական մտերիմների դեմ ցուցմունք տվող, չտես, օտարերկրյա գործակալ, որկրամոլ, ադրբեջանի ազգային հերոս մեկին չեն առաջարկում, որ ձեր չափանիշներին համապատասխանի»։
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը տեսանյութ է տարածել՝ գրելով․ ««Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը պատուհանից եռման ջուր է լցրել նրա հրաժարականը պահանջող երիտասարդների վրա՝ բղավելով. «Ռադներդ քաշեք ստեղից, շուտ արեք»»:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արացախում աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) գլխավոր քարտուղար:
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ:
Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:
«Սկսած սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, մենք ներկայացրել ենք 1-ին դիմումը, որի հիման վրա Դատարանը որոշում կայացրեց սեպտեմբերի 29-ին, այնուհետև հոկտեմբերի 6-ին եղավ 2-րդ որոշումը: Ի լրումն մեր ներկայացրած դիմումների՝ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացվում էին լրացուցիչ ապացույցներ և փաստարկներ, որով հիմնավորում էինք Ադրբեջանի կողմից միջանկյալ միջոցը, Կոնվենցիայի և մարդասիրական իրավունքի խախտումները»,- պատերազմի ժամանակ Հայաստանի՝ ՄԻԵԴ ներկայացրած գանգատների, դրանց ընթացքի և բարձրաձայնված խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում:
«Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս»:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատերազմի ժամանակ Հայաստանի՝ մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած գանգատների, դրանց ընթացքի և բարձրաձայնված խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ իրերի վիճակը, ի տարբերություն 2016 թվականի, տարբեր է, և այս անգամ կառավարությանը հաջողվեց 2 դատական վարույթ հարուցել:
Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որն Արցախի և Հայաստանի համար ծանր օրերին մշտապես աջակցել է իր հայրենակիցներին, կարծում է՝ Արցախի Հանրապետության ճանաչումը Արցախի հայերի խաղաղ և անվտանգ կյանքի միակ երաշխիքն է:
«Իհարկե, ես փաստեր չունեմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա նաև Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունները հենց դրա հետ են կապված և ոչ թե՝ այլ բաների հետ։ Իհարկե, այս բաները Նիկոլ Փաշինյանի Կառավարության օրոք չի ձևավորվել, բայց նա գուցե այդ ամենը ստորագրելու շահադիտական նպատակներ ունի և դրա դիմաց երևի հատուցում է ստանալու, կամ նույնիսկ կյանքի ապահովություն։ Սա խմոր է, որը դեռ շատ ջուր է վերցնելու՝ խաղը դեռ չի ավարտվել»,- շեշտեց նա։
Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքը և արժանապատիվ վերաբերմունքը պետք է լինի հանրության հետ պետության բոլոր հաղորդակցությունների հիմքում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեք ահաբեկչական տարր է վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կմասնակցի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27րդ նիստին:
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիք ու հազարավոր կյանքեր դավաճանաբար խլած կույտը որոշել է որևէ ոլորտում կործանման պրոցեսները կիսատ չթողնել։ Քարուքանդ արված կրթական համակարգը վերջնականապես տրորել է պետք, որ հանկարծ չկարողանա կարճ ժամանակ անց ուշքի գալ։
Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սիսական» ջոկատի կամավորական, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով: