Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը. Հայկ Հովհաննիսյան

ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը, ով դատական համակարգի միակ ներկայացուցիչն էր, որ ժամանակին արդարացնում էր դատարանների մուտքներն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի ապօրինի կոչը, այսօր ֆեսբուքում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ղեկավարն է, ո՛չ էլ պետության գլուխը։ Նա պարզապես գործադիր իշխանության` կառավարության ղեկավարն է, այն էլ դժբախտ ու դժգույն ներկայով և ոչ նախանձելի քաղաքական վախճանով։ Ավաղ, գործող սահմանադրությունը վարչապետի ձեռքում շատ մեծ իշխանություն է կենտրոնացրել։ Քաղաքականապես չհասունացած ազգաբնակչության պարագայում այս մարտահրավերին մենք առերեսվում ենք ամեն րոպե։ Սա պետք է նկատի ունենալ ապագայում` սահմանադրությունը բարելավելիս»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031