«Էս ի՞նչ ա՝ ձեռառնոցի՞, զավե՞շտ»․ ՀՀ-ից մեղադրանք են առաջադրում, Արցախից՝ պարգևատրում

«Սիսական» ջոկատի կամավորական, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Էս ի՞նչ ա՝ ձեռառնոցի՞, զավե՞շտ. մի յանից մեղադրանք են առաջադրում, մյուս կողմից՝ պարգևատրում: Մի ժամ առաջ հասավ ինձ: Կարող ա ինչ- որ խորհուրդ կա մեջը չեմ հասկանում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշոտ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով՝ իշխանության յուրացում և պետական գործչի սպանություն նախապատրաստելու համար։

Մասնավորապես, նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են իշխանության յուրացում և պետական գործչի, տվյալ դեպքում՝ ՀՀ վարչապետի սպանությունը նախապատրաստելու, ինչպես նաեւ՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքեր։

Նշված արարքների կասկածանքով ձերբակալվել էին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը եւ ջոկատի անդամ, ՀՅԴ-ական Աշոտ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031