«Փաշինյանը նեռն է. սա նեռի սև առաքելություն է». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ արցախյան վերջին պատերազմը կարող էր չլինել, եթե Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ աշխատեր, իշխանությունները լինեին ճկուն:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». Վերջ, դու արդեն ագրեսոր ճանաչվեցիր: Պատերազմի ընթացքում էլ, երբ ամերիկացի լրագրողը Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույց էր անում, անմիջապես այդ հարցը տվեց, ու այդպես էլ թարգմանել էին՝ ձեր վարչապետը ամբոխին այդպես դիմեց: Դրսում տեսան, որ սա ոչ միայն հարց լուծող չէ, այլ քանդուքարափ անող է, ամեն ինչ ավերող է: Իր կերպարը ավերողի, ոչնչացնողի կերպարն է: Ես չգիտեմ՝ ինքը ինչ ծանր կյանք է ապրել, ինչ բարդույթներ ունի, ինչ ողբերգական սրված բաներ ունի իր մեջ, որ փորձում է վրեժ լուծել և լուծեց՝ դատել, բանտարկել, Հայաստանը ոչնչացնել, հայ ժողովրդին ոչնչացնել: Մենք երկիր ենք կորցրել, և այսօր սպառնում է Զանգեզուրի ոչնչացումը՝ Նժդեհի ոչնչացումը: Այսինքն՝ բոլորին ոչնչացնել, մնա մենակ ինքը. Սա նեռի առաքելություն է, սև առաքելություն: Գուցե ինքը չի գիտակցում, որ նեռն է, բայց ինքը նեռն է: Սա նեռի սև առաքելություն է, ժողովուրդն էլ դա չի գիտակցում, շոկի մեջ է, զոմբիացած վիճակում է: 2.5 տարի կաթիլ-կաթիլ հասցրեց այդ վիճակին, այդ պարտությանը»,- 168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բանաստեղծը նշեց, որ հայ ժողովուրդը սիրում է սուտը. «Նախ՝ սա այն ժողովուրդն է, որ 5 և 10 հազար դրամով ընտրություն էր կատարում՝ իր քվեն ծախել է: Քվե ծախողը ավելի թանկ գնով երկիր է ծախում: Մենք երեկ լսեցինք Աղվան Վարդանյանին. նա այն անհատն ու գործիչը չէ, որ օդի մեջ կրակի, և կար նա, որ ծախվել է պատերազմը, որպեսզի հօգուտ Ադրբեջանի լուծվի: Շուշիի գրավելը մինչև հիմա մնում է անհասկանալի: Ինչքան էլ գյոռբագյոռ ասեն, սա հեռախոսի դար է, ինֆորմացիայի դար է, ունենում էինք ինֆորմացիա, որ առանց մարտի մեջ մտնելու 40 կմ նահանջել ենք, 20 կմ նահանջել ենք, և այլն: Մինչև հասցվեց այնտեղ, որ Ալիևը Շուշին գրավեց, դա իր երազանքն էր, նոր ստորագրվեց: Հիմա էլ Ալիևը այլ պահանջներ է դնում: Ամեն ինչ ոչնչանում է, դառնում է ծախու, պայմանավորված: Աստված չանի, այդպես լինի, դա թուրքի ձեռքին մեծ խաղաքարտ է լինելու: Ալիևը շուտով կխոսի, եթե այդպիսի բան կա, ու կասի՝ սա եք դուք, հայեր, ծախու ժողովուրդ: Իսկ մեր ժողովրդի 85 տոկոսը ոչինչ չի հասկանում, չի գիտակցում՝ ինչ է կատարվել:

800 տարի պետականություն չի ունեցել այս ժողովուրդը, չի հասկանում՝ պետականությունն ինչ բան է, անկախությունն ինչ բան է: Իր համար միայն իր ընտանիքն է ու իր ստամոքսը: Այսօր էլ նստած սպասում է, թե երբ են Ծառուկյանի կամ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը վերցնելու ու բաժանեն իրենց: Էս ժողովուրդը սիրում է հաց ու թամաշա: Ու հիմա էլ է թամաշայի սպասում՝ առանց գիտակցելու, որ մենք ենք աշխարհի համար այսօր թամաշա դարձել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս