Ֆիքսեք հրապարակավ՝ ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները, հայտարարե´ք կամ մնացեք մենակ. Միքայել Մինասյանն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ արձագանքելով Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը:
«Կարդացի Վիտալի Բալասանյանի նամակը:
Պարո´ն գեներալ, կիսատ է ստացվել կարծես: Վերջին նախադասությունը չկար: Այն մասին, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են:
Դուք հայրենադավի հետույքում ծվարածի ձե՞ռքն եք ուզում բռնել:
Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւ մանկապարտեզ բացել:
Նիկոլիզմը մեր հայրենիքը ավերակ է դարձրել, նիկոլիզմի հիմքը հիշողության բացակայությունն է, այս անգամ չի ստացվելու փակել հիշողությսն դուռը: Ֆիքսեք հրապարակավ ովքեր են Ձեզ համար հայրենավաճառ Նիկոլն ու իր գրպանի կրծողները, հայտարարե´ք կամ մնացեք մենակ»,- գրել է Միքայել Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է.
«Անկախ իմ քաղաքական հայացքներից և իմ վերաբերմունքից Արցախի Հանրապետության ներկայիս իշխանությունների նկատմամբ.
– ԱՀ ԱԺ-ից պահանջում և հորդորում եմ իրականացնել Աժ նախագահի, Աժ նախագահի տեղակալի, մշտական գործող ԱԺ հանձնաժողովների կազմերի փոփոխություն,
– ԱՀ նախագահից՝ ձևավորել ԱՀ ազգային համաձայնության նոր կառավարություն, որտեղ ընդգրկված կլինեն մասնագիտական և բարոյական բարձր արժանիքներ ունեցող անձիք՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից և Սփյուռքից:
Դիմում եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին»: