«Երկիր Մեդիա» ՀԸ-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
«Ոստիկաններն օպերատորին տեսանկարահանող սարքի հետ միասին ակցիայի մասնակիցների հետ նստեցրել են ոստիկանական մեքենան, այնուհետև բաց թողել մեքենայից:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպի հետևանքով կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը»,- ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկեցին, ապա հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը:
Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները բռնություն գործադրեցին նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ և փորձեցին նրան բերման ենթարկել։