 
                        Հացաշեն գյուղում ավտովթարի հետևանքով 11, 68 և 65-ամյա ուղևորներն այրվել են, ևս 2 տուժած կա
 
                                    Դեկտեմբերի 1-ին, ժամը 09։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Toyota» (վարորդ՝ Իշխան Մ․ ծնված 1952 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և այրվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Վարդենիկ Մ․-ն (ծնված 1955 թ.) և Մարգարիտ Ն․-ն (ծնված 2009 թ.) այրվել են, իսկ մյուս ուղևորներ՝ Արմինե Մ․-ն (ծնված 1982 թ.) և Ժիրայր Ն․-ն (ծնված 2003 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխվել են Թալինի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:24-ին, մարվել` 10:28-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        