Բաժիններ՝

«Նա իր կարիերայի ընթացքում վնասվածք չի ստացել, բայց հիմա… Դժվար իրավիճակ է, բայց Էդենը շատ ուժեղ է». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի մասին, ով կրկին վնասվածք է ստացել:

«Դա նրա համար բարդ իրավիճակ է, բայց մենք պետք է ընդունենք այն: Նա իր կարիերայի ընթացքում վնասվածք չի ստացել, բայց հիմա… Ազարը կվերադառնա ավելի ուժեղ»:

Այն փաստը, որ Ազարի վնասվածքների պատճառը հոգեբանության մեջ է

«Ոչ։ Նա շատ ուժեղ է: Ազարը շարքից դուրս է եկել, բայց վնասվածքները տեղի են ունենում բոլոր թիմերում: Նա ուժեղ է: Ես կասկած չունեմ Ազարի ու նրա ֆուտբոլային որակների վերաբերյալ: Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա մեզ մոտ»,- ասել է Զիդանը:

Բելգիացին վնասեց աջ ոտքը Լա Լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:2) ու փոխարինվեց առաջին խաղակեսում: Հաշվարկվում է, որ այս վնասվածքի պատճառով նա բաց կթողնի մոտ 3 շաբաթ:

As-ի հաշվարկների համաձայն՝ այս վնասվածքը բելգիացու համար ութերորդն էր Մադրիդում անցկացրած 16 ամսվա ընթացքում:

Այս մրցաշրջանում նա խաղացել է հնարավոր րոպեների 25%-ը, նախորդ մրցաշրջանում՝ 33,6%-ը: Այսպիսով, Մադրիդի «Ռեալում» ամբողջ ժամանակահատվածում Ազարը խաղադաշտում անցկացրել է հնարավոր րոպեների 31,8%-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս